Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հերթը Սամվել Կարապետյանինն է

Հերթը Սամվել Կարապետյանինն է
07.10.2025 | 12:08

Երկուսն էլ ձեռնարկատեր և բարեգործ, երկուսն էլ հայրենասեր, նվիրված իրենց երկրին։

Երկուսն էլ՝ իրենց կարիերան ստեղծել են Ռուսաստանում և դարձել միլիարդատեր։

Նիկոլական խունտա և լափակերներ, հանկարծ չասեք, որ նրանք էլ են երկիր թալանել և հարստացել։

Ի տարբերություն ձեզ՝ նրանք հարստացել են իրենց խելքով և աշխատասիրությամբ։

Բիձինաշվիլին հասավ իր նպատակին՝ Սաակաշվիլուն ուղարկեց բերդ, որից միայն ոսկորներն է մնացել, իսկ երկիրը ազատագրեց եվրոպական ռեժիմից։

Հիմա հերթը Ս. Կարապետյանինն է։

Հուսով եմ՝ շուտով նա կստեղծի իր կուսակցությունը, հիմնական քաղաքական ուժերը՝ ժողովրդի հետ կսատարենք նրան ու կհասնենք հաղթանակի, իսկ նիկոլին կուղարկենք Սաակաշվիլու մոտ։

Համլետ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3242

Մեկնաբանություններ